ՀՖՖ․ Հայաստան-Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերի QR կոդերը կակտիվանան սեպտեմբերի 6-ին

ՀՖՖ․ Հայաստան-Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերի QR կոդերը կակտիվանան սեպտեմբերի 6-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին զգուշացրել է երկրպագուներին, որ Հայաստան-Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերի QR կոդերը կակտիվանան միայն սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին։

«Նման որոշումը նպատակ ունի հնարավորինս կանխելու տոմսերի վերավաճառքը։ Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է միայն մեկ QR կոդ։

Հարգելի՛ ֆուտբոլասերներ, ՀՖՖ-ն ևս մեկ անգամ հորդորում է սև շուկայից չգնել տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Խաղի մեկնարկը՝ ժամը 20:00-ին։ Սեպտեմբերի 9-ին նույն մարզադաշտում մեր ընտրանին կընդունի Իռլանդիայի հավաքականին՝ խաղը մեկնարկելու է կրկին ժամը 20:00-ին։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---