Երեւանում է գտնվում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը 6 հունիսի 2009 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին: ՀՀ ԱԳՆ ղեկավարը բարձր գնահատեց ֆրանսիացի պատգամավորի անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության ընդայնման գործում: Ֆրանսուա Ռոշբլուանն իր հերթին նշեց, որ մշտապես եղել է հայ ժողովրդի բարեկամը եւ շարունակելու է գործունեությունը ուղղված հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը: Ֆրանսիացի պատգամավորը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Հայաստանում հումանիտար եւ կրթական բնագավառներում իր կողմից իրականացվող ծրագրերը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |