«Ոսկե Ծիրան» փառատոնը սկսում է մրցութային ծրագրերում ներառված ֆիլմերի ցուցադրությունները 6 հունիսի 2009 - 20:46 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե Ծիրան» փառատոնը սկսում է մրցութային ծրագրերում ներառված ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի գործունեության, մրցութային ծրագրերի, ֆիլմերի լուսաբանումն առավել արդյունավետ դարձնելու համար մինչ- փառատոնի սկսվելը լրագրողները հնարավորություն կստանան դիտել մրցութային ծրագրերում ներառված ֆիլմերը: Ցուցադրությունները կսկսվեն հունիսի 8-ից` երկուշաբթի օրվանից: Ամեն օր, բացի կիրակիից, ժամը 19:30-ից Մոկսվա կինոթատրոնի տեսասրահում լրագրողները հնարավորություն կունենան դիտել փառատոնի այս տարվա ֆիլմերը: Լրագրողների համար ցուցադրությունները կշարունակվեն մինչ- հունիսի վերջը, անհրաժեշտության դեպքում` նա- մինչ- փառատոնը: Ցուցադրությունների մուտքն ազատ է: Օրական կցուցադրվի մեկ կամ ավելի ֆիլմ` կախված տ-ողությունից: Փառատոնը բաղկացած է երեք հիմնական ծրագրերից` խաղարկային եւ վավերագրական կինոյի միջազգային մրցույթը, ինչպես նաեւ «Հայկական համայնապատկեր» մրցույթը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի անցկացվում է 6-րդ անգամ` հուլիսի 12-19-ը, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Այս տարի փառատոնին կմասնակցի շուրջ 300 ֆիլմ 60 երկրից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |