Տիկնիկային թատրոնը Բրազիլիայում ներկայացրել է «Մատնաչափիկը» պորտուգալերենով![]() 12 սեպտեմբերի 2025 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը ներկայացրել է իր բեմադրությունը Բրազիլիայի Ժոնվիլ քաղաքում անցկացված «Animaneco Joinville» յոթերորդ միջազգային տիկնիկային թատերական փառատոնին։ ԿԳՄՍՆ-ի հանրային կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ թատրոնը հանդես է եկել «Մատնաչափիկը» ներկայացմամբ, որը երկու անգամ խաղացել է պորտուգալերենով։ Փառատոնի ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ։ Թատրոնի գործունեությամբ հետաքրքրված են եղել Արգենտինայի և Բրազիլիայի մի շարք միջազգային փառատոների ղեկավարներ, ինչի արդյունքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ 2026-2028 թվականներին անցկացվելիք փառատոներին մասնակցության վերաբերյալ։ Բրազիլիայի «Animaneco Joinville» փառատոնին մասնակցել է 24 թատերախումբ տարբեր երկրներից՝ Լատինական Ամերիկայից և եվրոպական առաջատար թատերական կենտրոններից։ Այցի շրջանակում, Բրազիլիայի և Արգենտինայի հայ համայնքների առաջարկով, թատրոնի ներկայացումներ կազմակերպվել են Սաո Պաուլոյի և Բուենոս Այրեսի հայկական դպրոցների երեխաների համար։ Բացի այդ, անցկացվել են վարպետության դասեր ստվերային տիկնիկների պատրաստման թեմայով։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |