Բրայզան դրական է գնահատել Սանկտ-Պետերբուրգում Սարգսյան-Ալիեւ հանդիպումը

PanARMENIAN.Net - Սանկտ-Պետերբուրգում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ տրամադրվածությունը կառուցողական էր: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Մեթյու Բրայզան: «Կհամաձայնեն արդյոք Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները մեկ անգամ եւս հանդիպել հուլիսին, կախված կլինի այն բանից, թե առաջիկա շաբաթվա ընթացքում համանախագահներն ինչ առաջընթացի կհասնեն` սերտորեն համագործակցելով երկու երկրների արտգործնախարարների հետ», - նշել է նա:



Մեկնաբանելով Սանկտ-Պետերբուրգում նախագահների հանդիպումը, ամերիկացի դիվանագետը նշել է, որ հանդիպումը դրական ընթացք է ունեցել: «Համանախագահները գոհունակությամբ մատնանշել են երկխոսության գործընթացում նախագահների ձեռքբերած առաջընթացը: Այդ առաջընթացի հիման վրա մենք ձեռնամուխ ենք լինում դիվանագիտական խորհրդատվությունների նոր փուլին, որպեսզի օգնենք կողմերին մերձենալ հիմնարար սկզբունքների համաձայնեցման ավարտին», - ընդգծել է Բրայզան, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---