ՀՖՖ․ «Յուվենտուսի» ակադեմիան կբացվի 2026–ին՝ Եվրոպայից կժամանի 20 մարզիչ![]() 29 սեպտեմբերի 2025 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նախատեսվում է 2026 թվականին բացել «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա, հայտնում է ՀՖՖ–ն։ Նշվում է, որ Եվրոպայից կժամանի 20 մարզիչ, կլինեն անվճար և վճարովի խմբեր։ Ակադեմիան իր գործունեությունն իրականացնելու է ինչպես Ավանի տարածքում, այնպես էլ Կենտրոն համայնքում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։ Անվճար ընդունելությունը կատարվելու է բացառապես իտալացի մասնագետների ընտրությամբ։ Տեղացի օգնական մարզիչները կատարելու են նաև թարգմանչի դեր, քանի որ 6-7 տարեկան երեխաները, հավանաբար, կդժվարանան անգլերենով շփվել մարզիչների հետ։ Պատասխանատուները հետևել են Ավանի ենթակառուցվածքների շինարարությանը։ 2 հեկտար տարածքի վրա ընթանում են չորս ֆուտբոլային խաղադաշտերի կառուցման աշխատանքներ, որոնցից մեկը լինելու է փակ՝ նախատեսված փոքր տարիքի երեխաների համար։ Շենքի երկրորդ հարկում կգործի հյուրանոց-կացարան, որը նախատեսված է մարզիչների և մարզերից ժամանող երեխաների համար։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |