Լևոն Արոնյանը կիսել է միավորը Grand Chess Tour-ի մեկնարկային տուրում

Լևոն Արոնյանը կիսել է միավորը Grand Chess Tour-ի մեկնարկային տուրում

PanARMENIAN.Net - ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի արդյունքով է ավարտել Բրազիլիայում ընթացող Grand chess tour-ի առաջին պարտիան:

Grand Chess tour-ի եզրափակիչ մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը մրցել էԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Ֆաբիանո Կարուանայի հետ, հայտնում է Radar Armenia-ն։

Պարտիայի 37-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը:

Grand chess tour-ի եզրափակիչ մրցաշարն անցկացվում է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցում է 1 միլիոն դոլարը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---