Հունիսի 12-ին հայկական Գյումրի քաղաքում կկայանա գրքերի ցուցահանդես-վաճառք

PanARMENIAN.Net - «Արտբրիջ» գրախանութը Գյումրիի «ԷԼԱՎ» գրատան հետ համատեղ հունիսի 12-ին` ժամը 13:00-16:00, Գյումրու Ճեմափողոցում կազմակերպում է գրքերի ցուցահանդես-վաճառք:



Այցելուները հնարավորություն կունենան հանդիպելու հեղինակներից մի քանիսի հետ:



Նույն օրը տեղի կունենա նաեւ Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» եւ Թաթուլ Հակոբյանի «Կանաչ եւ սեւ» գրքերի շնորհանդեսը:



Շնորհանդեսին ներկա կլինեն գրքերի հեղինակներն ու մշակույթի գործիչներ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---