ԱՄՆ. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը հավատարիմ է մնում այն գաղափարին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: «Ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունից հետո ԱՄՆ պետդեպարտամենը ողջունեց այդ քայլը: Այսօր ես հաստատում եմ Վաշինգտոնի դիրքորոշումը. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամանակահատվածում»,- ընդգծել է ամերիկյան դիվանագետը: Նրա խոսքով, Երեւանի ու Անկարայի միջեւ բանակցություններն առանձին գործընթաց են, եւ այն չի կարելի կապել այլ գործընթացների հետ: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցությունները չեն կարող հավերժ շարունակվել, եւ շատ կարեւոր է, որ կողմերը դա լավ են հասկանում»,- ասել է Ֆիլիպ Գորդոնը` ավելացնելով, որ երկկողմ հարաբերությունների կարգավորումը շահեկան է ինչպես Հայաստանին եւ Թուրքիային, այնպես էլ ողջ տարածաշրջանին:



2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ:



Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---