Վրաստանում ԵԱՀԿ առաքելությունը երկու մասի բաժանելու մասին Մոսկվայի առաջարկն անընդունելի է Վաշինգտոնի համար

PanARMENIAN.Net - Պաշտոնական Վաշինգտոնն անընդունելի է համարում ԵԱՀԿ առաքելությունը երկու մասի` Վրաստանում եւ Հարավային Օսիայում, բաժանելու Մոսկվայի առաջարկը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: «Այստեղ անհասկանալի է նման առաջարկի գաղափարն ինքը: ԵԱՀԿ միասնական կառույց է, եւ դիտորդական առաքելությունը երկու խմբի բաժանելը սխալ կլինի»,- ընդգծել է ամերիկյան դիվանագետը:



Գորդոնի խոսքով, ԱՄՆ կշարունակի ռազմական օժանդակություն ցուցաբերել Վրաստանին ներքին կայունության ապահովման համար, եւ այդ աջակցությունը ուղղված է լինելու հիմնականում ռազմական եւ քաղաքացիական համագործակցությանը: «Այդ համագործակցությունը չի ենթադրում զենքի վաճառք կամ ռազմական գործողությունների օժանդակություն: Մեր մոտեցումն այնպիսին է, որ տարածաշրջանում առկա հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով»,- առանձնապես ընդգծել է Գորդոնը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---