ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱՎԱՐՏԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ29 մայիսի 2002 - 22:56 AMT PanARMENIAN.Net - Իր աշխատանքը ավարտեց «Հայաստան-Սփյուռք» երկրորդ համահայկական համաժողովը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, համաժողովի աշխատանքներին մասնակցել են գրեթե երեք հազար պատվիրակներ, որոնցից 1600-ը ներկայացնում էին հայկական սփյուռքը աշխարհի 48 երկրներից: Ամենամեծ պատվիրակությունը` թվով 200 հոգի, Ռուսաստանից էր: Պլենար նիստերից բացի համաժողովի շրջանակներում կայացել են քննարկումներ քաղաքականությանը, տնեսությանը, տեղեկատվությանը եւ տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող թեմաներով, ինչպես նաեւ Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Համաժողովի ընթացքում ընդունվել են` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրակրթական շուրջ 1600 դպրոցների կոմպյուտերիզացման, Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրման համահայկական կենտրոն ստեղծելու, Հայաստանի եւ սփույռքի ուսուցիչների համար Ինտերնետ-ցանցում հայագիտական ծրագիր տեղադրելու, ամբողջ հայության համար ուսումնական ծրագրերի խմբագրման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ծրագրեր: Որոշում է ընդունվել նաեւ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ սփյուռքի գրեթե 50 հազար ուսանողների տվյալներ հավաքելու մասին` հայկական գիտական ներուժի ինքնատիպ ընդհանուր ցանցի ստեղծման նպատակով: Որոշվել է նաեւ Հայաստանում ստեղծել ժամանակակից տարածշրջանային բժշկական կենտրոն, ինչպես նաեւ բացել Երեւանում սփյուռքի թանգարան: Նախատեսվում է այդ ծրագրերը իրականացնել մինչեւ 2005 թվականը: Թեմատիկ քննարկումների ընթացքում որոշում է ընդունվել համահայկական գիտական հիմնադրամ, ինչպես նաեւ մի մարմին ստեղծելու մասին, որի խնդիրը կլինի Հայաստան- սփյուռք հարաբերությունների կոորդինացումը բոլոր ոլորտներում: Համաժողովի մասնակիցների որոշմամբ հաջորդ համաժողովի անցկացման ժամկետները կսահմանի Հայաստանի կառավարությունը: Նախագահի առաջարկով, այն պետք է անցկացվի ոչ ուշ, քան երեք տարուց: Համաժողովի մասնակիցները ընդունել են հռչակագիր: Եզրափակիչ խոսքով մասնակիցներին է դիմել Ռոբերտ Քոչարյանը: Համաժողովը ավարտվել է տոնական համերգով, որը կայացել է Սարդարապատ պատմական համալիրում:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |