Հայաստանը նախագահությունը ՀԱՊԿ-ում կփոխանցի Բելառուսին

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը: Օրակարգի նախագծում ընդգրկվել է շուրջ 20 հարց: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն այլ միջազգային կառույցների, այդ թվում ՄԱԿ-ի հետ,ՀԱՊԿ փոխգործակցության զարգացման հարցերը, Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում իրադրության կայունացմանն աջակցության ուղղված համատեղ գործողությունների եւ Աֆղանստանից բխող մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդեցության ծրագրի նախագիծը, կլսեն ՀԱՊԿ ԱԳՆԽ նախագահ, ՀՀ ԱԳ նախարարի տեղեկատվությունն անցած միջնստաշրջանային ժամանակաշրջանում իրականացված Կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգմանն ուղղորդված միջոցառումների մասին:



ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ գագաթնաժողովի Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումների իրականացման ընթացքը, կուսումնասիրեն դրանց նախապատրաստված կազմավորման եւ կիրառման նորմատիվաիրավական հիմքը, ինչպես նաեւ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգերի ուժերի եւ միջոցների գաղտնի կառավարման համակարգերի ստեղծման հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի նախագիծը:



Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հավանությանը կներկայացվեն 2009 թվականի երկրորդ կիսամյակում եւ 2010 թվականի առաջին կիսամյակում ՀԱՊԿ գործունեության առաջնային ուղղությունները եւ Կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչների այդ նույն ժամանակաշրջանում արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերի խորհրդատվությունների ծրագիրը:



Կազմակերպության ընթացակարգի կանոններին համապատասխան, ՀԱՊԿ ԱԳՆԽ նախագահի լիազորությունները հերթական միջնստաշրջանային ժամկետով Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից կանցնեն Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովին, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---