Ալեքսանդր Մանասյան. Ֆրանսիան այդպես հեշտությամբ չի զիջի իր դիրքերը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան այդպես հեշտությամբ չի զիջի իր դիրքերը եւ չի լքի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԵՊՀ տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը:



Նրա խոսքով, Ադրբեջանը գրոհում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի վեճ սադրի եւ փոքրացնի Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ճնշումը: Նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը, որն ավելի վաղ հանդես էր գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին, ասելով, որ դա նրա «իրավաբանական իրավունքն է», թեեւ ապացույցների ներկայացման պահանջից հետո «իրավաբանական իրավունքը» փոխարինվեց «քաղաքական իրավունքով»: Մանասյանի խոսքով, Բրայզայի գործողությունները չեն կարող հակասել ԵԱՀԿ շահերին:



Մանասյանը շոշափեց նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները` նշելով, որ հավաքներից մեկի ժամանակ ադրբեջանական կողմի ոմն ներկայացուցիչ ասաց, որ շուտով Բաքուն Մոսկվայի հետ այնպիսի տնտեսական կապերի կստեղծի, որ Ռուսաստանը կկորցնի իր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---