Էդվարդ Նալբանդյան. Բաքվում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը11 հունիսի 2009 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարներին հանձնարարվել է հանդես գալ հայտարարությամբ այն մասին, որ նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում եւ նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում: Այդ մասին լրագրողներին Երեւանում հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի շրջապատում տարաձայնություններ կան: «Ըստ իս, Բաքվում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Մեր մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ադրբեջանը բանակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ այլ նպատակով, այլ ոչ թե արդյունքի հասնելու համար»,-ասել է Նալբանդյանը: Ինչպես հայտնի դարձավ PanARMENIAN.Net ին դիվանագիտական աղբյուրներից, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ հուլիսին, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահներ Բարաք Օբամայի ու Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումից հետո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |