Փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցնելու մեխանիզմը գործարկեց նրա նախագահ Վահե Ստեփանյանը

PanARMENIAN.Net - 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն այսօր մամլո ասուլիսում հաղորդել է, որ մայիսի 19-ի նիստում նրանց հայտնի է դարձել, որ խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը նամակ է հղել ՀՀ նախագահի վարչակազմին` հանձնաժողովի անդամներին 9-օրյա արձակուրդ տրամադրելու մասին:



Քոչարյանը հայտարարել է, որ խմբի նախագահը իրավունք ուներ ՀՀ նախագահին նամակ հղել հանձնաժողովի անդամներին արձակուրդ ուղարկելու վերաբերյալ միայն բոլոր անդամների համաձայնության դեպքում: «Պարզաբանումներ տալու մեր պահանջին ի պատասխան խմբի նախագահ Վահե Ստեփանյանը ոչինչ չի պատասխանել, որից հետո հաջորդ օրը հեռախոսով հայտարարեց խմբի աշխատանքին այլեւս չմասկանցելու իր որոշման մասին»,-ասել է Ա.Քոչարյանը:



Նա նաեւ պատմել է, որ Վահե Ստեփանյանի պաշտոնական հայտարարությունից անմիջապես հետո կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները խմբում դադարեցին հաճախել նիստերին, որին հետեւեց նախագահի հրամանագիրը խմբի աշխատանքը կասեցնելու մասին: Մեկնաբանելով նախագահի հրամանագիրը` Քոչարյանը հայտարարել է, որ օդում կախված են մնում շատ հարցեր, մասնավորապես, թե ինչ է լինելու այն փաստաթղթերի հետ, հնարավորություն կունենան արդյոք խմբի անդամները շարունակել իրենց գործունեությունը եւ ինչ-որ կերպ աջակցեն մարտի 1-ի իրադարձությունների մասին ճշմարտության բացահայտմանը:



Ա.Քոչարյանը խմբում սրված հարաբերությունների մասին հայտարարությունները համարում է անհամոզիչ: «Ես ընդգծում եմ, որ խումբը ստեղծվել էր փաստերի ուսումնասիրման համար, այլ ոչ թե անձնական հարաբերություններ հաստատելու, որոնք չգիտես ինչու սրվեցին ոստիկան Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների պարզաբանումից հետո»,-հայտարարել է Քոչարյանը:



Նրա խոսքերով, փաստահավաք խումբն իր աշխատանքով ցույց տվեց, որ կարող է ոչ միայն փաստեր հավաքել, այլ ի վիճակի է հանդես գալ զեկույցով, որը կարող էր փոխել իրավիճակը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---