Թուրքիան երկյուղ է կրում, որ «Արեւելյան գործընկերությունը» կարող է դուրս մղել ՍԾՏՀԿ-ին

PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան դեռ իր դիրքորոշումը չի ներկայացրել «Արեւելյան գործընկերություն նախաձեռնության վերաբերյալ», եւ դեռ հնարավորություն կա, որ վերջինիս կմիանա ինչպես Թուրքիան, այնպես էլ Ռուսաստանը: Այդ հարցի վերաբերյալ տատանվելու պատճառ դառնալ, կարող է այն հանգամանքը, որ այդ նախաձեռնությունը կարող է ազդել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեության վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Սաբանչի համալսարանի փորձագետ, TESEV թուրքական կենտրոնի արտաքին քաղաքականության ծրագրերի ղեկավարի օգնական Այբարս Գորջուլուն : «Սակայն, անկասկած, այդ երկու նախագծերի ձեւաչափերը միանգամայն տարբեր են, եւ հենց այդ պատճառովն Թուրքիան կաջակցի այդ նախաձեռնությանը», - ընդգծել է թուրք փորձագետը, ավելացնելով, որ եթե «Արեւելյան գործընկերությունը» կարողանա օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ապա Թուրքիան շատ ուրախ կլինի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---