Համաշխարհային Բանկը 2010 թվականին կանխատեսում է Հայաստանում տնտեսական աճ 1,5-2 տոկոս

PanARMENIAN.Net - «2010 թվականին մենք ակնկալում ենք ՀՆԱ-ի աճ 1,5-2 տոկոսի սահմաններում», - լրագրողներին ուրբաթ օրը հայտարարել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: «2009 թվականի արդյունքներով, Հայաստանում տնտեսական անկումը կկազմի 9-9,5 տոկոս, տարվա երկրորդ կեսին իրավիճակը կկայունանա, իսկ 2010 թվականի վերջին մենք ակնկալում ենք աճ 1,5-2 տոկոսի սահմաններում», - ասել է նա:



Այդ առնչությամբ Վարուդակիսն ավելացրել է, որ Համաշխարհային բանկի կանխատեսումներով սպասվում է տնտեսական աճի արագացում 2011-2012 թթ. սակայն առավել կոնկրետ ցուցանիշները կախված կլինեն աշխարհում տնտեսական իրավիճակից:



Հայաստանում տնտեսական անկումը 2009 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արձանագրվել էր 9,7 տոկոս մակարդակում` 2008 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---