Օգոստոսին «Ռեինկարնացիան» թողարկում է ռեգգի ոճով երկրորդ ալբոմը12 հունիսի 2009 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Հայկական «Ռեինկարնացիա» խումբն օգոստոսին թողարկում է ռեգգի ոճով երկրորդ ալբոմը` կազմված 11 ստեղծագործություններից: Ռեգգի ոճում հանդես եկող առաջին հայկական խմբի առաջին ալբոմը կոչվում էր «60 կմ Ջանֆիդայից Ջամայկա», իսկ երկրորդ ալբոմի անվանումը դեռ որոշված չէ:Ինչպես նշել է այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը, խումբը 9 տարվա գոյության ընթացքում բազմիցս կերպարանափոխվել է եւ 3 տարի առաջ սկսել է ռեգգի նվագել: «Ես մարդ եմ, որը սիրում է փորձարկումներ ե'ւ կյանքում, ե'ւ երաժշտության մեջ: Այս կերպարանափոխությունը կապված է նրա հետ, որ ես ուղղակի սկսեցի ապրել ռեգգի ոճով»,- այդպես է բացատրել է խմբի ոճի փոփոխությունը Ռոլանդ Գասպարյանը: Այսօր խմբում նվագում են 8 երաժիշտներ, բակց մոտ ապագայում խմբի կազմի մեջ մտնելու են 21 երաժիշտներ: «Հուսով եմ, որ Հայաստանում ռեգգի ոճում հանդես եկող շատ խմբեր են գործելու, չէ որ ռեգգիի օգնությամբ քարոզում են հույս, սեր եւ հավատ, ինչի կարիքը շատերն ունեն մեր քաղաքում»,- ասել է «Ռեինկարնացիա» խմբի մենակատարը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |