5 համայնք հավակնում է 2027-ի երիտասարդական մայրաքաղաքի կոչմանը

5 համայնք հավակնում է 2027-ի երիտասարդական մայրաքաղաքի կոչմանը

PanARMENIAN.Net - Ավարտվել է 2027 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ներկայացման փուլը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 համայնք։

Հայտեր են ներկայացրել Գորիս, Մասիս, Վաղարշապատ, Ստեփանավան և Վեդի համայնքները։

Մրցույթը կազմակերպվում է հատուկ կանոնակարգի համաձայն։ Ըստ այդ կանոնակարգի՝ հայտերն անցնելու են փորձագիտական գնահատման փուլ, ինչպես նաև SMS քվեարկություն, որոնց համադրության արդյունքում կորոշվի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը։

Այժմ հայտադիմումների փաթեթները հասանելի են հանրությանը՝ մինչև քվեարկության փուլը՝ քաղաքացիների նախապես ծանոթացման նպատակով։

2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել Սյունիքի մարզի Կապան քաղաքը, որտեղ նախատեսվում է իրականացնել մի շարք խոշորածավալ միջոցառումներ և ծրագրեր։

Նախարարությունը որոշել է միավորել ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաքի նախաձեռնությունն ու Հայաստանի նույն տարվա ծրագրերը՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ մարդկային ռեսուրսների առումով։ Սա թույլ է տալու ապահովել Կապանի տեսանելիության բարձրացում՝ տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---