Արմեն Աշոտյան. Հայոց լեզվի ցածր միավորները միասնական քննություններում բացատրվում են տեստերի բարդությամբ13 հունիսի 2009 - 21:33 AMT PanARMENIAN.Net - Առաջին 10 օրվա ընթացքում ամենաբարձր միավորները գրանցվել են անգլերեն լեզվից, ամենացածր միավորները` հայոց լեզվից, որտեղ միջին ցուցանիշը 11,4 է, ինչը երկու միավորով ցածր է անցյալ տարվա ցուցանիշից: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը: «Մայրենի լեզվի քննության ընթացքում գրանցված ցածր միավորները բացատրվում են տեստերի բարդությամբ: Հենց այդ պատճառով է, որ հայոց լեզվի միասնական քննությանը մասնակցածներից ամենաբարձ միավորներ են ստացել ընդամենը 12 հոգի: Մինչդեռ անգլերեն լեզվի քննությանը մասնակցած դիմորդներից շուրջ 100 հոգի առավելագույն 20 միավոր է հավաքել»,-հայտարարել է Հայաստանի կրթության նախարարը: Ըստ Արմեն Աշոտյանի, նախարարության նպատակն է նվազագույնի հասցնել մարդկային գործոնը քննությունների ընթացքում, այդպիսով, ապահովելով առավելագույն օբյեկտիվություն, սակայն ներկայումս երկրի կառավարությունն ի վիճակի չէ ապահովել գործընթացի լիակատար համակարգչային ապահովումը: Այս տարի ՀՀ պետական միասնական քննությունն անց է կացվում երկու փուլով: Առաջինը մեկնարկել է հունիսի 2-ին, երկրորդը` բանակից զորացրվածների, օտարերկրյա քաղաքացիների եւ հարգելի պատճառով բացակայած դիմորդների համար: Ըստ ՀՀ գնահատման եւ թեստավորման կենտրոնի տվյալների, որ հրապարակել է գիտության եւ կրթության նախարարը, 15 առարկաներով միասնական քննություն անցկացնող դիմորդների թիվը Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում կազմում է շուրջ 19 հազար 164 մարդ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ |