Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը մեկնում է Մոսկվա

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հուլիսի 19-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, առաջին \պաշտոնական այցի շրջանակներում Դավութօղլուն հանդիպելու է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Այցի ընթացքում քննարկվելու են երկկողմանի հարաբերությունների հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Մասնավորապես, Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունների գլխավոր թեմաներից են լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցերը:



Ահմեդ Դավութօղլուն Մոսկվա կժամանի Նյու-Յորքից, որտեղ հունիսի 18-ին կմասնակցի ՄԱԿ ԱԽ նիստին, որի ոչ մշտական անդամը երկու տարով դարձել է Թուրքիան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---