Արզումանյանը ներառվել է The Guardian-ի` տարվա լավագույն ֆուտբոլիստներին ընտրող ժյուրիի կազմում

Արզումանյանը ներառվել է The Guardian-ի` տարվա լավագույն ֆուտբոլիստներին ընտրող ժյուրիի կազմում

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանն ընդգրկվել է բրիտանական The Guardian–ի կողմից անցկացվող տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ընտրության ժյուրիի կազմում։ Այդ մասին Արզումանյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մեծ պատիվ էր որպես փորձագետ մասնակցել աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ընտրությանը, որը կազմակերպել է հեղինակավոր բրիտանական The Guardian-ը։

The Guardian 100 Best Footballers in the World–ը լավագույն ֆուտբոլիստների ամենամյա վարկանիշն է»,- գրել է Ռոբերտ Արզումանյանը։

Լավագույն ֆուտբոլիստների ցանկը կհրապարակվի դեկտեմբերի 16-ից՝ փուլերով։

Քվեարկությանը մասնակցում են համաշխարհային ֆուտբոլի անվանի ներկայացուցիչներ, մարզիչներ ու լրագրողներ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---