ՌԴ–ում Կասպարովին հեռակա կալանավորել են` «ահաբեկչությունն արդարացնելու» մեղադրանքով![]() 23 դեկտեմբերի 2025 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանը որոշում է կայացրել հեռակա կարգով կալանավորել Գարրի Կասպարովին, որը Ռուսաստանում ճանաչվել է օտարերկրյա գործակալ և ներառվել է ահաբեկիչների ու ծայրահեղականների ցանկում։ Այդ մասին հայտնել են դատարանից, գրում է ՏԱՍՍ–ը։ «Դատարանը Կասպարովի համար որպես խափանման միջոց ընտրել է հեռակա ձևով 2 ամսով կալանավորումը՝ ՌԴ տարածքում ձերբակալվելու կամ Ռուսաստանի տարածք արտահանձնվելու պահից սկսած», – ասել են դատարանից։ Կասպարովի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 205.2 հոդվածի 2-րդ մասով՝ ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու համար տեղեկատվական ցանցերի, այդ թվում՝ ինտերնետի միջոցով։ Ըստ գործող օրենսդրության՝ այս հոդվածով նախատեսվում է հինգից յոթ տարվա ազատազրկում՝ միաժամանակ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու արգելքով՝ մինչև հինգ տարով։ ՌԴ արդարադատության նախարարությունը Կասպարովին օտարերկրյա գործակալների ցուցակում ընդգրկել է 2022 թվականի մայիսին։ Նա ներկայումս բնակվում է երկրի սահմաններից դուրս։ Photo. Getty Images Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |