Բաշար Ալ-Ասադ. Սիրիան շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում

PanARMENIAN.Net - Սիրինա եւ բոլոր արաբական երկրները շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Այդ մասին Երեւանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը: Նրա խոսքով, Մերձավոր Արեւելքի երկրները չափազանց լավ գիտեն խաղաղության գինը: «Բանակցային գործընթացի ձգձգումը երբեք չի հանգեցրել ցանկալի արդյունքին, եւ մենք շատ լավ գիտենք այդ մասին: Հաջորդ ամիս ես այցով կլինեմ Ադրբեջանում եւ նախագահ Ալիեւի հետ հանդիպմանը կբարձրացնեմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Հակամարտությունը պետք է լուծվի` հաշվի առնելով բոլոր կողմերի կարծիքը»,- ընդգծել է Ալ-Ասադը:



Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, որ կայացած բանակցությունների ընթացքում առանձնահատուկ նշանակություն է տրվել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Սիրիայի միջեւ համագործակցությանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---