Իրանի հետընտրական իրադրությունը չի սպառնում հայկական համայնքին

PanARMENIAN.Net - Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով ազգային-կրոնական փոքրամասնություն, առանձնապես չեն խառնվում երկրի ներքին քաղաքականությանը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հունիսի 17-ին հայտնել է «Նորավանք» հիմնադրամի տնօրեն, իրանագետ Սեւակ Սարուխանյանը: «Իրանի հայերին ոչինչ չի սպառնում: Նրանք մտադիր չեն մասնակցել հետընտրական գործընթացներին, քանի որ երկու թեկնածուներին էլ օժանդակում են»,- ընդգծել է Սարուխանյանը:



Նա ավելացրել է, որ ինչպես նախագահ Մահմուդ Ահամդինեջադը, այնպես էլ նրա հակառակորդ Միր-Հոսեյն Մուսավին բարձր են գնահատում հայկական համայնքի դերը: Իրանագետի խոսքով, Ահմադինեջադը նախագահության տարիներին ամեն կերպ աջակցում էր հայկական համայնքին եւ անգամ երկրի պետբյուջեից միջոցներ հատկացնում համայնքի համար մշակութային, կրթական ծրագրերի իրականացման նպատակով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---