Երեւանում քննարկել են երաշտի դեմ պայքարի մեթոդները

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին Երեւանում կայացել է պայքար երաշտի դեմ թեմայով քննարկումը: Քննարկումը նվիրված էր երաշտի դեմ պայքարի միջազգային օրվան:



Միջոցառման կազմակերպիչներն են գյուղատնտեսությանն աջակցող «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունն ու «Օրուս» կենտրոնը:



«Կանաչ արահետը» ներկայացրել է «Հարավային Կովկասի տարածքում աղքատության դեմ պայքարի ու հողերի քայքայման կասեցմանն ուղղված կայուն կառավարում» նոր նախագիծը, որն իրականացվում է REC Caucasus-ի եւ CENN-ի հետ համատեղ, ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ:



Միջոցառման ընթացքում փորձագետները քննարկել են երաշտի դեմ պայքարի բնապահպանական ու տնտեսական կարեւորությունը, ինչպես նաեւ ներկայացրել են իրականացված աշխատանքները, որ վերաբերում են հողերի քայքայման գործընթացի դինամիկային Խրամի-Դեբեդ եւ Ալազանի-Իորի գետերի ավազանում:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---