Զբոսաշրջիկների քանակի ավելացումը վկայում է Հայաստանում այդ ոլորտի մրցունակության մասին

PanARMENIAN.Net - Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի ավելացումը վկայում է ՀՀ-ում այդ ոլորտի մրցունակության մասին, հինգշաբթի Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: Նրա խոսքերով, աշխարհում տնտեսական անումը բացատրվում է նաեւ բնակչության եկամուտների նվազումով, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այդ դեպքում զբոսաշրջությունն այստեղ ավելի էժան եւ մատչելի է: «Ճգնաժամի պայմաններում մենք նկատում ենք Հայաստանում զբոսաշրջիկների հոսք, մեծամասնությունը սփյուռքի մեր հայրենակիցներին են: Դա վկայում է այն մասին, որ ճանապարհային զբոսաշրջության փոխարեն նրանք նախընտրել են ավելի ընդունելի ճանապարհորդություններ, առավել եւս համաշխարհային ճգնաժամի պայմաններում»,- ասել է նա:



Փոխնախարարը կոչ է արել հայերին հանգստանալ Հայաստանում: «Եթե ես ժամանակ ունենայի, ապա անպայման արձակուրդս կանցկացնեի Հայաստանում` Ծաղկաձորում եւ Դիլիջանում»,- նշել է նա: Դրա հետ կապված նա նշել է, որ Հայաստանը բավական գայթակղիչ երկիր է հարուստ մշակութային ժառանգությամբ, գեղեցիկ բնությամբ: Դանիելյանն ավելացրել է, որ ելնելով անձնական փորձից, իր համար ավելի էժան է հանգստանալ հայրենիքում, քան արտասահմանում:



Սակայն փոխնախարարը նշել է, որ հայկական զբոսաշրջության բոլոր հատվածները մրցունակ են: «Անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի Ազգային վիճակագրության ծառայությունն ուսումնասիրի այդ ոլորտի կառուցվածքը եւ հրապարակի նրա առավել գրավիչ հատվածները, քանի որ զբոսաշրջության ոլորտը մեծ դիապազոն է ընդգրկում. բիզնես-զբոսաշրջությունից մինչեւ մշակութային»,- նկատել է Դանիելյանը: Այդ ենթատեքստում նա ասել է, որ դա թույլ կտա ի հայտ բերել` «ինչի հետ մենք գործ ունենք եւ այդ ոլորտի որ հատվածի հաշվին»:



Պետք է նշել, որ չնայած նրան, որ ողջ աշխարհում նկատվում է այդ ոլորտում տեմպերի նվազում, Հայաստանում իրավիճակը հակառակն է` 2009-ի առաջին եռամսյակում զբոսաշրջության ոլորտում աճը կազմել է 2.5 տոկոս:



Երեւանում տեղի է ունեցել «Հայաստանի զբոսաշրջության մրցունակությունը» երրորդ ֆորումը, որի նպատակը զբոսաշրջության ոլորտի զարգացմանն աջակցելն է, տեղեկատվություն տրամադրելու համագործակցությունը ոլորտի իրական դրության վերաբերյալ, ինչպես նաեւ այդ ոլորտի խնդիրների աջակցությունն ու լուծումը:



Ֆորումի կազմակերպիչներն են CAPS-ը, Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը, Զարգացման հայկական գործակալությունը, Ազգային մրցունակության հիմնադրամը:



Հայաստանում զբոսաշրջության ոլորտը լուրջ դժվարությունների շեմին հայտնվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով, ինչի հետ կապված ֆորումի ժամանակ ներկայացվելու են այն երկրների ջանքերը, որոնք ուղղված են նվազման տեմպերի մեղմացմանը, ինչպես նաեւ անհրաժեշտ երաշխավորագրերին : Բացի դրանից, ֆորումի շրջանակներում քննարկվելու են զբոսաշրջության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդի խնդիրները:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---