Հայաստանի ֆուտզալի հավաքականն 1-ին անգամ մասնակցում է ֆուտզալի ԵԱ-ին

Հայաստանի ֆուտզալի հավաքականն 1-ին անգամ մասնակցում է  ֆուտզալի ԵԱ-ին

PanARMENIAN.Net - Մեկնարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնության հիմնական փուլը, որին պատմության մեջ առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանի ֆուտզալի հավաքականը:

Ռուբեն Նազարեթյանի սաներն ընդգրկված են B ենթախմբում, որտեղ կմրցեն Լիտվայի, Չեխիայի, Ուկրաինայի հավաքականների հետ, հայտնում է Արմենպրեսը:

Այս անգամ ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալում է երեք երկիր` Լատվիան, Լիտվան ու Սլովենիան: Այս առաջնությանը երեք նորեկներ են մասնակցում,այդ թվում նաև՝ Հայաստանը:

Եվրոպայի առաջնության առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունվարի 22-ին՝ Ուկրաինայի հավաքականի դեմ։ Հունվարի 25-ին Ռուբեն Նազարեթյանի թիմը կհանդիպի Չեխիայի, հունվարի 28-ին՝ Լիտվայի հավաքականների հետ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---