18 հունիսի 2009 - 21:41 AMT
Հսկիչների խորհուրդը պատրաստ է վերահաշվել քվեաթերթիկները, բայց հրաժարվում է փոխել ընտրությունների արդյունքները
Իրանի Ստուգող Խորհուրդը նախագահական ընտրություններում պարտություն կրած երեք թեկնածուներին հրավիրում է մասնակցելու խորհրդի հավաքին, որը տեղի կունենա մոտ օրերս: Հավաքին մասնակցելու են Խորհրդի 12 անդամներ, որոնք արդեն սկսել են ուսումնասիրել նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումների մասին ստացված 646 բողոքները: Հսկիչների խորհուրդը հայտարարել է, որ պատրաստ է վերահաշվել քվեաթերթիկները, բայց հրաժարվում է փոխել ընտրությունների արդյունքները, հաղորդում է Reuters-ը:

Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հիմնական մրցակիցը` Միր-Հուսեյն Մուսավին, պահանջում է վերանայել ընտրությունների արդյունքները: