Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցներին ազգային տոնի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ազգային տոնի` Նորին Մեծություն Եղիսաբեթ Թագուհու ծննդյան առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն: Հանրապետության նախագաhը շնորհավորել է դեսպանության անձնակազմին: Այնուհետեւ ծավալված զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարը, ընդգծել են տնտեսության ոլորտում փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---