Բաքվում դատում են հայկական կողմն անցած զինծառայողին19 հունիսի 2009 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով Բաքվի Ռազմական դատարանում տեղի ունեցավ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության «N» ռազմական բաժանմունքի զինծառայողի քրեական գործով դատական քննարկումը:Գործով որպես մեղադրյալ դատվում է կրտսեր սերժանտ Անար Ալլահվերդիեւը: Նա հայկական կողմն է անցել եւ «պետական գաղտնիքը հանձնել Հայաստանի հատուկ ծառայության մարմիններին»: Անար Ալլահվերդիեւին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի Քրեականն Օրենսգրքի 374-րդ (պետական դավաճանություն), 338.1 (Ադրբեջանի Հանրապետության վրա հանկարծակի հարձակման հայտնաբերման եւ ժամանակին հակահարվածի ռազմական հերթապահության (զինծառայության) իրականացման կանոնների խախտում), 341.1 (իշխանության կամ ծառայողական դիրքի չարաշահում պետի կամ պաշտոնատար անձի կողմից, իշխանության կամ ծառայողական լիազորությունների չարաշահում, իշխանությունների կանխամտածված անգործություն, եթե այդ գործողությունները պարբերաբար կատարվել են` ելնելով կամ շահախնդրությունից կամ այլ անձնական դրդապատճառներից, որ նույնն է, եթե դրանք զգալի վնաս են հասցրել), հաղորդում է Day.az-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |