Ազգային պատկերասրահում որոշարկվել են հեղինակներ, բացահայտվել նախկինում անհայտ գործեր![]() 16 փետրվարի 2026 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային պատկերասրահում վերջերս բացվել է «Թանգարանային աշխատանք. բացահայտումներ» ցուցահանդեսը, որը ներկայացնում է վերջին տարիներին հաստատությունում կատարված ուսումնասիրական, վերականգնողական և որոշարկման նշանակալի ձեռքբերումները։ Նոր թվային գործիքների կիրառման և մասնագիտական հետևողական աշխատանքի շնորհիվ որոշարկվել են ավելի քան երեսուն ցուցանմուշների հեղինակներ և բացահայտվել են մինչ այս անհայտ ստեղծագործություններ։ Ցուցադրությունը նաև առանձնացրել է Վերականգնման բաժնի առանցքային նշանակությունն, որի շնորհիվ կատարվել են կարևոր հայտնաբերումներ՝ Մարտիրոս Սարյանի 1910 թ․ նորահայտ նատյուրմորտից մինչև պոլսահայ նկարիչ Օհաննես Քյուրքճեանի միակ հայտնի սրբանկարը Հայաստանում։ Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921թ․: Այն երկրի գլխավոր և ամենամեծ պատկերասրահն է` բաղկացած 56 ցուցասրահներից: Այստեղ կարելի է ծանոթանալ կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի հետ, ուսումնասիրել տարբեր երկրների և տարբեր ժամանակների արվեստի նմուշները: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |