Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթել է «ԱԶ Ալկմարին»

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթել է «ԱԶ Ալկմարին»

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» Երևանում 1:0 հաշվով հաղթել է նիդերլանդական «ԱԶ Ալկմարին»։

Միակ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Պատասխան խաղը կայանալու է փետրվարի 26-ին Նիդերլանդներում։ «Նոայի» և «ԱԶ Ալկմարի» զույգի հաղթողը 1/8 եզրափակիչում մրցելու է Աթենքի ԱԵԿ-ի (Հունաստան) կամ Պրահայի «Սպարտայի» (Չեխիա) դեմ։

Խաղից առաջ «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոստացել էր, որ թիմն ամեն ինչ կանի հայ երկրպագուներին ուրախացնելու համար:

«Նոան» առաջին հայկական ակումբն է, որը հանդես է գալիս եվրագավաթների փլեյ-օֆֆում։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---