Ֆրանսիայում, այնուամենայնիվ, «Թուրքական սեզոնը» կբացվի

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթօղրուլ Գյունայը Փարիզում կայացած մամլո ասուլիսին կհայտարարի «Թուրքական սեզոնի» բացման մասին, հաղորդում է Թուրքիայի ԱԳն:



«Թուրքական սեզոնն» իր մեջ ներառում է մի շարք համերգներ, համաժողովներ եւ ցուցահանդեսներ, որոնք ֆրանսիացիներին կներկայացնեն պատմական եւ ժամանակակից թուրքական մշակույթը: Միջոցառումները կշարունակվեն մինչեւ 2010թ. մարտի 31-ը:



Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ ճիշտ է համարում Թուրքիայի ԵՄ մտնելու հարցում Ֆրանսիայի բացասական դիրքորոշման պատճառով չեղյալ հայտարարել միջոցառումը:



«Ես իմ գործընկերներին խնդրեցի վերանայել Ֆրանսիայում «Թուրքական սեզոնի» անցկացման մտադրությունը: Ի՞նչ կարող ենք մենք առաջարկել մի երկրին, որն այդպես դեմ է տրամադրված Թուրքիային: Քանի՞ ֆրանսիացիներ օգուտ կքաղեն այդ միջոցառումներից»,- հայտնել է Թուրքիայի վարչապետը:



Կասկածներն այն հարցի շուրջ, որ միջոցառումները կարող են չեղյալ հայտարարվել, հիմնավորում ստացան այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը չեղյալ հայտարարեց «Թուրքական սեզոնի» 200 ձեռնարկատեր-հովանավորների հետ հանդիպումը, գրում է թուրքական oday's Zaman թերթը:



Թուրքական ԶԼՄ հաղորդմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ներկա չի լինելու «Թուրքական սեզոնի» բացմանը, որը կկայանա հուլիսի 1-ին:



Ֆրանսիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում: Վերջին անգամ նա այդ մասին ասաց անցյալ ամիս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---