Թեթեւ ատլետիկայի Հայաստանի հավաքականն այսօր մեկնարկում է Եվրոպայի թիմային առաջնությունում20 հունիսի 2009 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Թեթեւ ատլետիկայի Հայաստանի հավաքականն այսօր մեկնարկում է Եվրոպայի պատմության մեջ առաջին անգամ թիմային առաջնությունում (3-րդ խումբ), որը տեղի կունենա 2009 թվականի հունիսի 20-21-ը Բոսնիայի եւ Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում:22 մարզիկից (10 կին եւ 12 տղամարդ) բաղկացած հավաքականը Սարաեւո է մեկնել հունիսի 17-ին հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանի ղեկավարությամբ: Մրցաշարին մեկնելուց առաջ, Միշա Հայրապետյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է, որ Հայաստանի հավաքականը լավ մարզավիճակում է գտնվում, սակայն այժմ անմիաստ է առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնելու հույսեր փայփայել: «Առանձին մարզիկներ կարող են հաջողության հասնել, սակայն թիմային ստուգարքում, կարծում եմ, տեղ կզբաղեցնենք մրցաշարային աղյուսակի միջին մասում: Իսկ հաջորդ խմբին անցնելու համար մեզ հարկավոր է զբաղեցնել առաջին կամ երկրորդ տեղը», - ասել է հավաքականի գլխավոր մարզիչը: Եվրոպայի թիմային առաջնությունն ընդգրկում է 4 խումբ. Սուպերլիգա (Պորտուգալիա), Առաջին խումբ (Նորվեգիա), Երկրորդ խումբ (Սլովակիա) եւ երրորդ խումբ (Բոսնիա): Հայաստանի հավաքականն ընդգրկվել է երրորդ խմբում Մոլդովայի, Իսրայելի, Դանիայի, Բոսնիայի, Իսլանդիայի, Լյուքսեմբուրգի, Վրաստանի, Ադրբեջանի, Չեռնոգորիայի, Եվրոպայի փոքր պետությունների, Ալբանիայի, Անդորայի եւ Մակեդոնիայի հավաքականների հետ միասին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |