Իրանը ցուցարարների դեմ դուրս է բերել «Բասիջ» ռազմականացված խմբավորումը20 հունիսի 2009 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Շաբաթ օրը, Թեհրանի կենտրոնում տեղակայվել էին ոստիկանության հատուկ ծառայությունները` ողջ կազմով: Նրանք արգելափակում են շրջանները, որտեղ Մուսավիի կողմնակիցները մտադրվում էին բողոքի ցույց անցկացնել: Ականատեսը, ով հրաժարվեց իր անունը հայտնել արեւմտյան լրագրողներին, պատմել է, որ ոստիկանությունն արգելում է մարդկանց մուտքը մայրաքաղաքի գլխավոր փողոցը Թեհրանի համալսարանի շրջակայքում, որտեղ նախատեսում էին հավաքվել ցուցարարները:Guardian բրիտանական թերթը հաղորդել է այն մասին, որ Իրանի բարեփոխիչ առաջնորդ Միր Հոսեյն Մուսավին գլխավորել է դեպի ՆԳՆ շենքն իր կողմնակիցների երթը: Ստացվող տեղեկություններով, նրան ուղեկցում է 10.000 ցուցարար: Հաղորդագրության մեջ, թերթի աղբյուրները նշվել են որպես «վստահության արժանի»: Ինչպես հաղորդում է «Իսրայելի ձայնը», ցուցարարների կուտակման շրջան են ուղարկվել ոստիկանության ուժեղացված ջոկատները եւ «Բասիջ» ռազմականացված կառավարամետ խմբավորման անդամները: Ահմադինեժադի ոստիկանության անդամները զինված են դանակներով եւ մետաղյա ձողերով: Մինչդեռ, Պաշտպանների խորհուրդը` երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը որոշում էր կայացրել հունիսի 12-ին Իրանի նախագահի ընտրություններում քվեաթերթիկների 10 տոկոսի վերահաշվարկման շուրջ: Քվեաթերթիկները կպարզվեն պատահական ընտրության: Ընդդիմադիր թեկնածուներ Միր Հոսեյն Մուսավին եւ Մեհդի Քարուբին Խորհրդի նիստին չեն մասնակցել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |