Forbes-ը հրապարակել է 2025-ի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը![]() 17 մարտի 2026 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը, որի առաջին հորիզոնականում հայտնվել է Ադամ Սենդլերը՝ մոտ 48 միլիոն դոլար եկամուտով։ Երկրորդ տեղում է Թոմ Կրուզը՝ մոտ 46 միլիոն դոլար եկամուտով, իսկ երրորդ հորիզոնականում՝ Մարկ Վահլբերգը, որի եկամուտը կազմել է 44 միլիոն դոլար, հայտնում է Radar Armenia-ն: Լավագույնների ցանկում ընդգրկվել են նաև Սքառլեթ Յոհանսոնը և Բրեդ Փիթը, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են չորրորդ և հինգերորդ տեղերը։ Forbes-ի ցուցակում ընդգրկված են նաև Դենզել Վաշինգտոնը, Ջեք Բլեքը, Ջեյսոն Մոմոան և Դենիել Քրեյգը։ Ցանկում ընդգրկված ամենաերիտասարդ դերասանը դարձել է Միլի Բոբի Բրաունը, որը նույնպես հայտնվել է լավագույնների շարքում։ Ընդհանուր առմամբ, Forbes-ը նշել է, որ 2025 թվականին դերասանների եկամուտները նվազել են նախորդ տարվա համեմատ՝ կազմելով մոտ 590 միլիոն դոլար, ինչը մոտ 20 տոկոսով պակաս է 2024 թվականի ցուցանիշից։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |