Մոսկվան Իրանում տեղի ունեցող ետընտրական գործընթացները համարում է երկրի ներքին գործը

PanARMENIAN.Net - Իրանում նախագահական ընտրությունների պաշտոնապես հայտարարված արդյունքներով, հաղթանակ է տարել ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Այդ մասին նշվում է Իրանում նախագահական ընտրությունների առնչությամբ Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության մեկնաբանության մեջ: «Սակայն ընտրությունների արդյունքներն այժմ վիճարկվում են այդ պաշտոնում մյուս թեկնածուների կողմից, որոնց պահանջներին հավանություն է տալիս իրանական հասարակության որոշակի մասը, ինչը հանգեցրել է բողոքի ցույցերի եւ երկրում ներքաղաքական իրավիճակի սրման:



ՌԴ ԱԳՆ-ն Իրանում ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը դիտարկում է, որպես բացառապես միայն այդ երկրի ներքին գործը, եւ ենթադրում է, որ ընտրություններից հետո ծագած տարաձայնությունները պետք է կարգավորվեն ԻԻՀ Սահմանադրությանը եւ օրենսդրությանը խիստ համապատասխան: Ռուսաստանում հարգում են Իրանի ժողովրդի ընտրությունը եւ պատրաստ են Իրանի հետ շարունակել փոխշահավետ համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները», - ընդգծվում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---