Իրանը հետ է կանչում իր դեսպանին Մեծ Բրիտանիայից23 հունիսի 2009 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Իրանական իշխանությունները պնդում են, որ երկրում տիրող անկարգությունների մեղավորը ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան է: Կիրակի օրը երկրից աքսորվեց BBC թղթակիցը այն բանի համար, որ նա, իբր, եթեր էր հեռարձակում նախապես կեղծված փաստաթղթեր` ուղղված Իրանի կառավարության դեմ: Դրանից բացի Իրանում օտարերկրյա լրագրողների կողմից քաղաքական իրադրության լուսաբանումը խստիվ արգելված է:Նման կոշտ գործողություններին հաջորդեց Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանի հետ կանչելը: Դրա օգտին քվեարկեց իրանական խորհրդարանը: Դեսպանը կկանչվի, որպեսզի պարզություն մտցվի հարցի մեջ այն մասին, թե արդյոք Մեծ Բրիտանիան իսկապես խառնակություններ էր նախապատրաստել Իրանում: Հետ կանչելը ժամանակավոր բնույթ է կրում, ասել են խորհրդարանում, հաղորդում է Iran.ru-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |