Ավանեսյանը նվաճել է WTA 125 շարքի մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր![]() 7 ապրիլի 2026 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նվաճել է Մադրիդում ընթացող թենիսի WTA 125 շարքի մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր։ Որակավորման փուլում 23-ամյա թենիսիստուհին հաղթել է ռուսաստանցի Եկատերինա Կազիոնովային (6:4, 6:3) ու Ֆրանսիան ներկայացնող Սելենա Յանիչևիչին (6:0, 6:2), հայտնում է Factor.am-ը: Ապրիլի 7-ին Էլինա Ավանեսյանը կմեկնարկի հիմնական փուլում՝ առաջին շրջանում մրցելով աշխարհի 146-րդ ռակետ, իսպանացի Անդրեա Լազարո Գարսիայի հետ։ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 367-րդ տեղը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |