Գազաֆիկացման մակարդակը Հայաստանում կազմում է 92 տոկոս

PanARMENIAN.Net - Հայաստանում գազաֆիկացման մակարդակը կազմում է 92 տոկոս,-ասել է «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւը` հունիսի 22-ին Ծաղկաձորում կայացած «Հայաստանը հաղորդակցությունների խաչմերուկում» միջազգային խորհրդաժողովի ժամանակ:



Նրա խոսքերով, գազաֆիկացման այս մակարդակը ամենաբարձրն է ԱՊՀ երկրների հետ համեմատելիս եւ 2 անգամ ավելի, քան Ռուսաստանում, որտեղ այն կազմում է 60 տոկոս: «Այս ամենը ստեղծվել է սկզբունքային մոտեցման արդյունքում` հաշվի առնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հնարավորությունները: Ծրագիրը կատարվել է շատ արդյունավետ եւ հաջողությամբ իրագործվել Հայաստանում», -ասել է Վ. Գոլուբեւը:



Վ. Գոլուբեւի համոզմամբ, Հայաստանը տնտեսության զարգացման եւ էներգետիկայի ոլորտում ինտեգրման հիանալի հնարավորություններ ունի, որոնք շատ հարցերով պայմանավորված են «ՀայՌուսգազարդ» ընկերության հաջող գործունեությամբ: Ընկերության նախագծերի շնորհիվ, Հրազդան ՋԷԿ-ում նախատեսվում է ստեղծել միասնական էներգետիկ ընկերություն, որը կլինի խոշորագույնն Անդրկովկասում եւ կկարողանա էլեկտրաէներգիա մատակարարել Վրաստան եւ Թուրքիա: Ըստ, նրա, ներկայումս ուսումնասիրվում է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ծառայությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---