Առնո Ավետիսյանը հաղթել է թենիսի Spring Cup մրցաշարում![]() 17 ապրիլի 2026 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացած Tennis Europe-ի մինչև 16 տարեկանների Spring Cup մրցաշարում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը։ Եզրափակիչում նա առավելության է հասել ռուսաստանցի Բորիս Վորոբյովի նկատմամբ՝ հաղթելով 6։2, 6։4 հաշվով, հայտնում է թենիսի ֆեդերացիան: Աղջիկների պայքարում Մարիա Ազիզյանը վստահ հաղթանակներից հետո դուրս գալով եզրափակիչ՝ 6։7, 2։6 հաշվով պարտվել է ռուսաստանցի Գլաֆիրա Ռոմանովային։ Առնո Ավետիսյանը հաղթել էր նաև զուգախաղում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |