Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյան․ Դժվար պայքար էր![]() 29 ապրիլի 2026 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանն ասուլիսում ասել է, որ դժվար պայքար է ունեցել: «Եվրոպայի այս առաջնությունը գրեթե դարձել էր աշխարհի առաջնություն, դժվար պայքար ունեցա»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Միաժամանակ նա նշել է, որ հաճելի զգացողություն է եղել՝ երրորդ անգամ անընդմեջ հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 110 կգ քաշային կարգում հանդես եկող Գարիկ Կարապետյանը Բաթումիում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ՝ երկամարտում գրանցելով 415 կգ արդյունք։ Պոկում վարժությունից հետո Կարապետյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ 189 կգ արդյունքով։ Հրում վարժությունում նա բարձրացրել է նախ 215 կգ, ապա 226 կգ կշռող ծանրաձողերը՝ այս ձևում դառնալով առաջինը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |