ՀՀ-ն հունիսի 6-ին կհյուրընկալի «Դասական Եվրատեսիլ 2026»-ը![]() 12 մայիսի 2026 - 14:26 AMT PanARMENIAN.Net - «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում։ Այն կմեկնարկի հունիսի 6-ին, և այդ օրը եվրոպական մի շարք երկրների պատվիրակություններ ժամանելու են Երևան։ Հայաստանը ներկայացնելու է 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասուլիսի ընթացքում ընդգծել է միջոցառման կարևորությունը մշակութային քաղաքականության տեսանկյունից, հայտնում է Panorama.am-ը: «Կարևոր է, որ դասական արվեստը դարձնենք ավելի տեսանելի, հանրային առումով ավելի ընդգծենք դրա ներկայությունը մեր կյանքում»,-ասել է նա: Նախարարը նշել է նաև, որ մրցույթի անցկացման օրը խորհրդանշական նշանակություն ունի։ «Այդ օրը Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է, և հենց այդ օրը դասական արվեստին անդրադարձով՝ ևս մեկ անգամ կարժևորենք մեր մեծանուն կոմպոզիտորին»,-նշելէնա: Անդրեասյանի խոսքով՝ միջոցառման ֆինանսավորումն իրականացվում է կառավարության կողմից, և համապատասխան որոշումը կընդունվի մոտ ապագայում։ «Արդեն քննարկված է, մոտ 750 միլիոն դրամ է նախատեսված»,-ասելէ նա: Մրցույթն անցկացվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համագործակցությամբ։ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտնել է, որ միջոցառումը չի սահմանափակվելու միայն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ներսում․ ծրագրի մի հատվածը տեղի է ունենալու նաև շենքի տանիքում։ «Այս հեռաձակումը դիտելու են ոչ միայն Հայաստանում, նաև այն երկրներում, որտեղից մասնակիցներ ունենք, ուստի Հայաստանն այդ օրը դառնալու է դասական երաժշտության մայրաքաղաք, մասնակից երկրների ուշադրության կենտրոնը լինելու է Երևանի ու օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի վրա»,- ասել է նա։ «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթին մասնակցելու են Հայաստանը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Գերմանիան, Լատվիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Շվեդիան և Շվեյցարիան։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |