Միխաիլ Սահակաշվիլին հանդիպել է ԵՊՀ-ի ուսանողների եւ պրոֆեսորների հետ

PanARMENIAN.Net - Հայաստան կատարած այցի շրջանակներում Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հունիսի 25-ին այցելել է Երեւանի պետական համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հույս է հայտնել, որ Հայաստան բարձրաստիճան հյուրի այցը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում առաջընթաց քայլ կդառնա: «Հայաստանն ու Վրատանն ընդհանուր շահեր ունեն ոչ միայն կրթության, այլեւ ուրիշ բնագավառներում», - ընդգծել է ԵՊՀ Ռեկտորը: Արա Սիմոնյանը հատկապես մատնանշել է Վրաստանի պատմության եւ կայացման գործում հայերի դերը, եւ ընդգծել հայերեն լեզվին Վրաստանի կոմպակտ հայաբնակ շրջաններում յուրահատուկ կարգավիճակ հաղորդելու անհրաժեշտությունը:



ԵՊՀ Գիտխորհրդի որոշմամբ, Վրաստանի նախագահը պարգեւատրվել է համալսարանի ոսկե մեդալով եւ արժանացել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման:



Իր ելույթում, Միխաիլ Սահակաշվիլին ընդգծել է, որ Հայաստան իր այցը դուրս է մնում պաշտոնական այցի շրջանակներից: «Հայաստանն ու Վրաստանը միմյանց լրացնում են եւ միմյանց շարունակությունն են կազմում», - ընդգծել է Վրաստանի նախագահը: Նա ներկայացրել է Վրաստանում տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումները, կոռուպցիայի ծավալների կրճատման միջոցները, երկրում ժողովրդավարության վիճակը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---