Ջանես Նազարյանը՝ Եվրոպայի մինչև 17 տարեկանների չեմպիոն![]() 14 մայիսի 2026 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող մինչև 17 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ջանես Նազարյանը (71 կգ) նվաճել է ոսկե մեդալ՝ հաղթելով եզրափակչում։ Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 4:0 հաշվով հաղթել է Վրաստանը ներկայացնող Ռամազ Բասիլիային, հայտնում է Sputnik Արմենիան: Նա հաղթել էր նաև Ռումինայի ներկայացուցչին 6:0 հաշվով, Մոլդովայի ներկայացուցչին` 8:0, Ռուսաստանի ներկայացուցչին` 9:0, Իտալիայի ներկայացուցչին` 10:0 և եզրափակիչում Վրաստանի ներկայացուցչին` 4:0 հաշվով։ Սա ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի 2–րդ ոսկե մեդալն է: Ոսկի է նվաճել նաև Վահե Հովեյանը 80 կգ քաշային կարգում: Ընդհանուր առմամբ` Հայաստանի հավաքականն արդեն 6 մեդալ ունի։ Ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Բուլղարիայի Սամոկով քաղաքում՝ մայիսի 11-17-ը։ Մայիսի 15-ին մրցագորգ են դուրս գալու ազատ ոճի ըմբիշները։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |