2027-ին ՀՀ-ն կհյուրընկալի ռազմական սպորտի համաշխարհային համաժողովը![]() 15 մայիսի 2026 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի 2027 թվականի անցկացման իրավունքը տրվել է Հայաստանին՝ երկիրը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն։ ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մասնակցել է Մոնակոյում անցկացվող Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) գլխավոր ասամբլեային և կոնգրեսին։ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը Միջազգային օլիմպիական կոմիտեից հետո համարվում է աշխարհի խոշորագույն բազմամարզական կազմակերպություններից մեկը, որի կազմում ընդգրկված է 142 երկիր։ Կոնգրեսի ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը ներկայացրել է զեկույց՝ անդրադառնալով ՌՍՄԽ շրջանակում Հայաստանի զինված ուժերի իրականացրած գործունեությանը, հայտնում է պաշտպանության նախարարությունը: ՌՍՄԽ նախագահի հետ արդեն ստորագրվել է համապատասխան համաձայնագիրը։ 2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի աշխարհի 142 երկրների զինված ուժերի սպորտի և ֆիզիկական պատրաստության ղեկավարների գլխավորած պատվիրակություններին։ 2019 թվականին Հայաստանում անցկացվել է ՌՍՄԽ Եվրոպական համաժողովը, իսկ 2024 թվականին՝ զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |