Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա մայիսի 17-ին

Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա մայիսի 17-ին

PanARMENIAN.Net - ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի արարողությունը կայանալու է մայիսի 17-ին՝ ժամը 17։30-20։00-ն, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 2/10), հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Վերջին հրաժեշտը տեղի է ունենալու մայիսի 18-ին՝ ժամը 13.00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից։

Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը մահացել է մայիսի 15-ին 81 տարեկանում:

Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---