Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել սամբոյի Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ և դարձել սամբոյի Եվրոպայի չեմպիոն։

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչը՝ Լեոնիդ Մելիքյանը, դարձել է սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն, հայտնում է Panorama.am-ը:

Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 79 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Գևորգ Ազատյանը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---