Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» խաղի լավագույն ֆուտբոլիստ![]() 18 մայիսի 2026 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության նախավերջին տուրում անցկացված «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։ 1։1 հաշվով ավարտված խաղում 37-ամյա կիսապաշտպանը «Ինտերի» մեկնարկային կազմում խաղացել է առանց փոխարինման, հայտնում է Factor.am-ը: «Ինտերը» հաղթանակը բաց է թողել հանդիպման վերջին րոպեներին։ 47-րդ րոպեին «Վերոնայի» պաշտպան Անդրիաս Էդմունդսոնը գրավել է սեփական դարպասը։ Ավելացված ժամանակում հյուրերի կազմում պատասխան գոլը հեղինակել է շոտլանդացի հարձակվող Քիրոն Բոուին։ Հանդիպումից հետո «Ինտերը» ստացել է նաև չեմպիոնական գավաթը։ Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը նախորդ տուրում արդեն ապահովել էր չեմպիոնի կոչումը։ Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Ինտերը» վաստակել է 86 միավոր։ Երկրորդ հորիզոնականում գտնվող «Նապոլին» հավաքել է 73 միավոր։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |